Կառավարության ընդունելությունների տանը այսօր` օգտոստոսի 26-ին, պետք է կայանար Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության եւ իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի 7-րդ հանդիպումը, որը, սակայն, չի կայացել:
Կոալիցիայի աշխատանքային խմբի ներկայացուցիչները ՀՀ կառավարության ընդունելությունների տանը սպասում էին ՀԱԿ ներկայացուցիչների ժամանմանը, սակայն Կոնգրեսի պատվիրակությունից ժամանեց միայն Սամվել Աբրահամյանը եւ հայտարարեց, որ Կոնգրեսն այսօրվա հանդիպումը նպատակահարմար չի համարել։
Աբրահամյանի խոսքով՝ Կոնգրեսի կողմից հանդիպմանը չներկայանալու պատճառները կներկայացնի ՀԱԿ խմբի ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր կայանալիք ասուլիսում:




























