Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը օգոստոսի 26-ին հայտարարել է Ճապոնիայի դեմոկրատական կուսասկցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին:

Հեռուստաեթերում նա նշել է, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը հավանության է արժանացրել կառավարության առաջադրած օրինագծերը` կապված պետական պարտատոմսերի էմիսիայի եւ էներգատեսակերի վերականգման հետ, հաղորդում է CBC-ը:

Դեմոկրատները հաջորդ շաբաթ նոր առաջնորդ են ընտրելու, ով հավանաբար կդառնա Ճապոնիայի հաջորդ, 2006 թ.-ից հետո 6-րդ վարչապետը:

Ակնկալվում է, որ առաջիկայում Նաոտո Կանը պաշտոնապես կհայտարարի վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին: