Թերթը հարցազրույց է արել ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանի հետ, ով հայտնի է «Աշտարակյան գինիներ», «Գրեյթ Արարատ», «Գրեյթ Սակարա», «Գրեյթ Վելլի» եւ մի շարք այլ ՍՊԸ-ներով: Արզաքանցյանն այս օրերին հանգստանում է Եվրոպայում (չցանկացավ նշել, թե կոնկրետ որ երկրում, եւ նրան բացարձակապես չի հետաքրքրում ՀԱԿ-ի հրապարակած հրապարակված ցուցակը ձեռնարկատիրությամբ զբաղվող 76 պատգամավորների մասին):
Դուք եւս բիզնեսով զբաղվող պատգամավոր եք, ինչը հակասում է ՀՀ Սահմանասդրությանը, հիմա, «սեւ ցուցակում», հայտնվելուց հետո, գուցե Ձե՞զ են զգուշացրել, որ չնախապատրաստվեք հաջորդ խորհրդարանական ընտրություններին:
Իմ անունը գրած ա` գրած ա, ինչ ասե՞մ…Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում:
Ինչ է, չգիտեի՞ք, որ Սահմանադրությունն արգելում է պատգամավորին բիզնես գործունեություն ծավալել:
Ես Սահմանադրության մասին շատ լավ գիտեմ, բայց վըր էտի…ես կարամ ստեղ բիզնեսի ակցիանեռ լինեմ, բայց ես բիզնեսով չեմ զբաղվում, էդքան բան:
Ընդունում եք, որ այդ բազմաթիվ ընկերությունների սեփականատեր եք, բայց ձեռնարկատիրական գործունեությամբ չե՞ք զբաղվում: Այսինքն, չե՞ք էլ փորձում միջամտել Ձեր բիզնեսի կառավարմանը:
Այո, ես ո՞նց կզբաղվեմ, որ գիտեմ հակասում է Սահմանադրությանը: Ուրեմս գործերով զբաղվում ա տնօրենը, գործով զբաղվող մարդիկ: Ես տերը կարամ լինեմ, էդքան բան, էտի Սահմանադրությունը թույլ ա տալիս:
Այդուամենայնիվ, ցանկություն ունե՞ք գալիք ընտրություններին կրկին առաջադրվելու:
Գիտես ինչ, ես հիմա որոշել եմ, որ մասնակցեմ, հիմա խումբը ինչ որոշում ա ընտրե, էդ չգիտեմ ես:
Նկատի ունեք ՀՀԿ-ն, հա՞:
Այո, բա խումբ ա, չէ՞, խմբակցություն ա, չէ՞…
Այսինքն, եթե Ձեզ չընդգրկեն ՀՀԿ համամասնական ցուցակ, Դուք նախորդ ընտրությունների նման մեծամասնական ընտրակարգո՞վ կփորձեք…
Այո, ես մեծամասնականով առաջադրելու եմ իմ 22 տարածքից, որտեղից ես ընտրվել եմ:




























