Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը փակվել է Հարավային Օսիայի եւ Վրաստանի վարչական սահմանը:
«Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչման եռամյա տարեդարձի կապակցության կազմակերպվող միջոցառումների անվտանգությունը ապահովելու, ինչպես նաեւ Ռուսաստանի Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանի պարզեցված անցակետերում լարվածությունից խուսափելու նպատակով «Մոսաբրունի», «Արցեւի» եւ «Սինագուրա» անցակետերում անցումը փակվել է»,- ասված է Հարավային Օսիայի ԿԳԲ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ:




























