ԱՄՆ կառավարությունը 130 մլն դոլարով կկրճատի Եգիպտոսի ռազմական օգնության փաթեթը՝ Կահիրեի կողմից մարդու իրավունքների պահպանման մի շարք պահանջներ չկատարելու պատճառով, տեղեկացրել է Bloomberg-ը։
Գործակալության տեղեկատվությամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պետք է հաստատեր Եգիպտոսի կողմից մարդու իրավունքների պահպանման պահանջների կատարման փաստը։ ԱՄՆ կոնգրեսն ամեն տարի Կահիրեին 300 մլն դոլարի օգնություն է տրամադրում՝ մարդու իրավունքների պահպանման պայմանով։ Այս տարի օգնության փաթեթը կկազմի միայն 170 մլն դոլար։ Դրանցից 75 մլն դոլարը Կահիրեն կստանա, եթե ազատի մոտ 500 քաղբանտարկյալներին։
Տեղեկացվել է, որ բացի այդ, Վաշինգտոնը Կահիրե կուղարկի մոտ 1 մլրդ դոլար, որոնք տեղի իշխանությունների կողմից մարդու իրավունքների պահպանման իմաստով կոշտ ստուգման ենթակա չեն։
ԱՄՆ-ը այս սխեմայով կարող է շարունակել Եգիպտոսին ռազմական օգնության ցուցաբերումը եւ, միաժամանակ, ճնշում գործադրել երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի վրա քաղբանտրկյալների հետ կապված հարցում։





























