Տոկիոն բողոք է ուղարկել ՉԺՀ-ին։ ՉԺՀ ՌԾՈւ նավը մուտք է գործել Ճապոնիայի տարածքային ջրեր, հաղորդում է Kyodo-ն։
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կագոսիմա պրեֆեկտուրայի Յակուշիմա կղզուց հարավ տեղի ժամանակով ժամը 07։00-ին Չինաստանի ռազմածովային ուժերի հետազոտական դասի նավը մուտք է գործել Ճապոնիայի տարածքային ջրեր։ Նավը լքել է Ճապոնիայի տարածքային ջրերը տեղական ժամանակով ժամը 10։52-ին։
Չինաստանի ռազմածովային ուժերի նավի տեղաշարժին հետեւել է Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի P-1 պարեկային ինքնաթիռը, ինչպես նաեւ Ինաձումա դասի կործանիչը:





























