Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը, որն ավելի վաղ ընդունել էր իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում, հրաժարականի դիմում է ներկայացրել խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենին, հաղորդում է Nordic News-ը։
Անդերսոնը, ով Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության առաջնորդն է, ավելի վաղ հայտարարել է, որ նոր կառավարությունում կգլխավորի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, որն ընդդիմադիր կուսակցություն է:
Թագավորությունում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 11-ին։ Ձայների 99 տոկոս հաշվարկի արդյունքներով՝ 49,5 տոկոսով առաջատար է աջակողմյան կուսակցությունների բլոկը։





























