Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ցանկանում է գաղտնիության պայմաններում արյուն հանձնել։
«Այսօր լրանում է 11-րդ օրն իմ այն հայտարարությունից հետո, որ անհրաժեշտ է գաղտնի պայմաններում արյուն հանձնել»,- օգոստոսի 26-ին դատարանում հայտարարել է Տիմոշենկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Տիմոշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ մեկուսարանում հայտնվելուց հետո իր առողջական վիճակը վատացել է։ Դատարանը թույլ էր տվել Ուկրաինայի նախկին վարչապետին անձնական բժշկի եւ բուժքրոջ մասնակցությամբ հետազոտություն անցկացնել։ Հետազոտության հիման վրա արձանագրություն էր կազմվել, որում նշված է, որ Տիմոշենկոյի առողջական վիճակը բավարար է: Լաբորատոր բուժզննումից Տիմոշենկոն հրաժարվել էր։
Ուկրաինայի գլխավոր դատախազը նրան մեղադրում է «Գազպրոմի» եւ «Նավթոգազի» միջեւ 2009 թվականի համաձայնագրի կնքման ժամանակ իշխանության գերազանցման մեջ։




























