Անգլիական BBC-ն Twitter-ի իր էջում մահմեդականների համար Ռամադանի ժամանակ նախընտրելի ուտեստների շարք է ներկայացրել, որտեղ հայտնվել է նաեւ խոզի մսով ուտեստ։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ BBC-ի այս քայլը խիստ զայրույթ է առաջ բերել Անգլիայում ապրող մահմեդականների մոտ։ Ավելի ուշ BBC-ն հայտարարել, թե խոզի մսով ուտեստը սխալմամբ է հայտնվել ցանկում։