Պրիմորյեում վթարի է ենթարկվել մարտական ՄԻ-24 մի ուղղաթիռ, մեկ մարդ զոհվել է։

Օգոստոսի 25-ին տեղական ժամանակով 19։16-ին ուղղաթիռը կորցրել է կառավարումը եւ ընկել։ «Անձնակազմի անդամներից մեկը մահացել է, երկուսը հասցրել են դուրս թռչել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Նրա տվյալներով, ուղղաթիռը պատկանել է ՌԴ պաշտպանության նախարարությանը։