Հայաստանի արտարժութային շուկայում կրթական սեզոնի նախաշեմին առայժմ ակտիվություն չի նկատվում: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկից ստացված տեղեկատվության`օգոստոսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 71,7 մլն դոլար եւ վաճառվել մոտ 80 մլն դոլար: Տարվա մյուս ժամանակահատվածների հետ համեմատած` սա միջին ցուցանիշ է:
Իր ակտիվությամբ չի փայլում նաեւ վարկային շուկան: Օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.2 մլրդ դրամ (համարժեք է 73 մլն դոլարին), իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 24.7 մլն:



























