Եգիպտոսը շաբաթ օրը հայտարարել է, որ կբարձրացնի Սուեզի ջրանցքով՝ աշխարհի ամենակարեւոր ջրային ուղիներից մեկով անցնող նավերի, այդ թվում՝ նավթային լցանավերի տարանցման տուրքը, հաղորդում է AP-ն:
Սուեզի ջրանցքի վարչակազմը շաբաթ օրը հայտնել է, որ 15 տոկոս կավելացնի նավթ եւ նավթամթերք տեղափոխող լցանավերի համար եւ 10 տոկոս՝ բեռնանավերի եւ զբոսաշրջային նավերի համար:
Գերատեսչության ղեկավար Ուսամա Ռաբին ասել է, որ սակագների բարձրացումը, որն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, «անխուսափելի է եւ անհրաժեշտ»: Նա մեղքը բարդել է համաշխարհային ինֆլյացիայի արագ աճող տեմպերի վրա, որոնք բարձրացրել են ջրային ուղիներում շահագործման, սպասարկման եւ ծովային ծառայությունների արժեքը:
Համաշխարհային առեւտրի մոտ 10 տոկոսը, ներառյալ համաշխարհային նավթի 7 տոկոսը, անցնում է Սուեզի ջրանցքով, որը Եգիպտոսի՝ 103 միլիոնից ավելի բնակչությամբ ամենաարաբական երկրի համար արտարժույթի հիմնական աղբյուրն է:
Եգիպտոսը կանգնած է տնտեսական լուրջ խնդիրների առաջ եւ չունի արտարժույթ, որն անհրաժեշտ է առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար, ինչպիսիք են հացահատիկը եւ վառելիքը:
Իշխանությունները հայտնել են, որ անցած տարի ջրանցքով անցել է 20 649 նավ, ինչը 10 տոկոսով ավելի է 2020 թվականի 18 830 նավից: Ջրանցքի տարեկան եկամուտը 2021 թվականին հասել է 6,3 միլիարդ դոլարի՝ ամենաբարձր ցուցանիշը պատմության մեջ։
Ջրանցքի վարչակազմը աշխատանքներ է տանում ջրուղու հարավային հատվածի ընդլայնման եւ խորացման ուղղությամբ այն բանից հետո, երբ 2021 թվականի մարտին հսկայական նավը խրվել եւ փակել էր ջրանցքը: Վեցօրյա արգելափակումը խափանել էր համաշխարհային փոխադրումները։
1931 թվականի օգոստոսին նավթատար լցանավը խրվել էր տիղմի մեջ եւ կարճ ժամանակով փակել ջրանցքը, որից հետո հաջողվել էր այն դուրս բերել։




























