Շիրակի փողոցում  օգոստոսի 25-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-2103»  մակնիշի ավտոմեքենան   բախվել է ճանապարհին կայանված, տաքսի ծառայությանը պատկանող «Ռենո» մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է առջևում կայանված, նույն տաքսի ծառայության մեկ այլ «Ռենո»-ի:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջին մեքենան վրաերթի է ենթարկել 53-ամյա երկու տղամարդու:

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, կատարվում է քննություն: