Ոստիկանության ծառայողները օգոստոսի 25-ին Արմավիր քաղաքի բնակիչներից մեկի տնամերձ հողամասից հայտնաբերել են մշակումն արգելված կանեփի 50 բույս` մոտ 52 կգ ընդհանուր կշռով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տան զննությամբ եւս հայտնաբերել են չորացված եւ մանրացված կանեփի բույսից պատրաստված թմրամիջոցի նմանվող զանգված, ինչպես եւ 5.6 մմ տրամաչափի 82 փամփուշտ:
Տանտիրոջ բացատրությամբ հայտնաբերվածը պատկանում է իրեն: Կանեփն էլ աճեցրել եւ չորացրել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:




























