Եվրամիությունում հացի գները օգոստոսին բարձրացել են գրեթե մեկ հինգերորդով, հայտնում է Reuters-ը։
Ցորենի համաշխարհային գները փետրվարից բարձրացել են այն բանից հետո, երբ ուկրաինական պատերազմը մի քանի ամսով դադարեցրել է Սեւ ծովով հացահատիկի արտահանումը եւ սահմանափակել պարարտանյութերի առաքումները, քանի որ ռուս արտադրողները զրկվել են Բալթյան ծովի նավահանգիստներից, որոնք օգտագործում էին ամոնիակ ստանալու համար, որը նիտրատային պարարտանյութերի հիմնական բաղադրիչն է:
ԵՄ-ում հացի միջին գինը օգոստոսին 18 տոկոսով բարձր է եղել, քան մեկ տարի առաջ, ցույց են տվել Եվրոստատի տվյալները, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2017 թվականի դեկտեմբերից։
Եվրոստատի տվյալներով՝ 2021 թվականի օգոստոսին հացի միջին գինը տարեկան կտրվածքով աճել է 3 տոկոսով։
Օգոստոսին Հունգարիայում եւ Լիտվայում գրանցվել են հացի միջին գնի տարեկան ամենաբարձր փոփոխությունները, աճը կազմել է համապատասխանաբար 66 տոկոս եւ 33 տոկոս։
Ամենացածր միջին աճով երկրները եղել են Ֆրանսիան՝8 տոկոս, ինչպես նաեւ Նիդեռլանդներն ու Լյուքսեմբուրգը, որտեղ աճը կազմել է 10 տոկոս:
ԵՄ-ում հացի գներն այս տարի մշտապես աճել են՝ փետրվարի 8,3 տոկոս միջին ցուցանիշի համեմատ։
Օգոստոսին հացի եւ հացահատիկի համախառն գներն աճել են 16,6 տոկոսով, ինչը ամենաբարձրն է առնվազն 1997 թվականի հունվարից:
Եվրոստատն ավելի վաղ հաստատել էր, որ եվրոյի գոտում գնաճը օգոստոսին հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 9,1 տոկոսի՝ պայմանավորված էներգակիրների եւ սննդամթերքի գների կտրուկ աճով:





























