Կիեւի Պեչորսկի դատարանը հերթական անգամ հրաժարվել է փոխել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ խափանման միջոցը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների տվյալներով, սա արդեն 12-րդ անգամն է։

Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թվականին  Ռուսաստանի հետ գազային պայմանագրի կնքման ժամանակ իրավասությունների չարաշահման մեջ։ Նրա հանդեպ դատը սկսվել էր հունիսի 24-ին։