Սեպտեմբերի 19-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 44-ամյա Մեհրաբ Շ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2019 թ. մայիսի 20-ից Պորտուգալիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության և ավազակության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ: