Մուամար Քադաֆիի հավատարիմ ուժերը Տրիպոլին թողնելուց առաջ 150 բանտարկյալ են սպանել:

«Բաբ ալ-Ազիզիայում թիկնապահների կողմից իրագործված այդ «զանգվածային սպանությունը» վրեժ էր փախուստից առաջ»,- հայտնել է Տրիպոլիի գրոհի օպերացիայի ապստամբական ուժերի հրամանատար Աբդել Նագիբա Մլեգթը (Abdel Nagib Mlegta), հաղորդում է AFP-ն: Նշվում է, որ բանտարկյալների վրա նռնակներ են նետել:

Նշենք, որ Լիբիայում բանտարկյալների մասսայական սպանության մասին նախօրեին հայտնել է Amnesty International կազմակերպությունը: Օգոստոսի վերջին ապստամբական ուժերին հաջողվել էր մտնել Տրիպոլի, մասնավորապես օգոստոսի 23-ին նրանք գրավել էին Քադաֆիի նստավայրը Բաբ ալ-Ազիզիայի շրջանում: Բռնապետն այնտեղ չի եղել: