Աբխազիայում կայացած նախագահական ընտրություներում հաղթել է Ալեքսանդր Անկվաբը՝ հավաքելով 55 տոկոս ձայներ, օգոստոսի 27-ին «Ինտերֆաքսին» ասել են նրա ընտրական շտաբից։

Համաձայն շտաբի՝ վերջնական եւ պաշտոնական թիվը կարող է տոկոսի տասնորդական մասով տարբերվել։

Աբխազիայի նախագահի պաշտոնի համար պայքարում էին փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը, վարչապետ Սերգեյ Շամբան եւ ընդդիմադիր «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորում» կուսակցության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան: