Մուամար Քադաֆին, հնարավոր է, Լիբիայից Ալժիր է փախել: Ապստամբները տվյալներ են ստացել, որ պահակախմբի ուղեկցությամբ զրահապատ վեց Մերսեդես հատել է ալժիրա-լիբիական սահմանը, հայտնել է եգիպտական МЕНА գործակալությունը` վկայակոչելով լիբիական ապստամբների ղեկավարության աղբյուրները:
Չի բացառվում, որ մեքենաներից մեկում գտնվել է հենց Քադաֆին: Լիբիական ապստամբների տեղեկություններով, այդ մեքենաները Լիբիայից հեռացել են դեռ օգոստոսի 26-ին:




























