Էստոնիայի պաշտպանության ծախսերը կավելանան մինչեւ ՀՆԱ-ի առնվազն 2,7 տոկոսը, հայտարարել է պաշտպանության նախարար Հանո Պեւկուրը, հաղորդում է ERR-ը։
Նրա խոսքով՝ դա է պահանջում «անվտանգության ներկա իրավիճակը»։ Նախարարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը ենթադրում է ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով ծախսեր մասնակից երկրի համար, սակայն Էստոնիան «արդեն գերազանցել է այս ցուցանիշը»։
Բացի այդ,Էստոնիան մտադիր է ձեռք բերել HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ եւ առափնյա պաշտպանության համակարգեր։ Ընդհանուր արժեքը կարող է հասնել 1,2 միլիարդ եվրոյի։





























