Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ Մուհամեդ իբն Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը Ջիդդայում, Աս Սալյամ պալատի Թագավորական գրասենյակում ընդունել է Ուկրաինայի նախագահի խորհրդական եւ հատուկ ներկայացուցիչ Ռուստեմ Ումերովին, տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի Մամուլի գործակալությունը։
Արքայազնը հաստատել է Թագավորության աջակցությունը «Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային բոլոր ջանքերին»։ Նրա խոսքով՝ պետությունը կշարունակի ջանքերը՝ ուղղված «ճգնաժամի հումանիտար հետեւանքների մեղմմանը»։
Ումերովն, իր հերթին, հաղորդել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ողջույնը Երկու Սրբավայրերի ծառա Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորին, ինչպես նաեւ Ուկրաինայի երախտագիտությունն է հայտնել Թագավորության ձեռնարկած հումանիտար ջանքերի համար։





























