ՌԴ նախագահի կարգադրությամբ ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի տնօրեն է նշանակվել գեներալ-գնդապետ Նիկոլայ Օվչինիկովը, ով զբաղեցրել է ՌԴ ՆԳՆ Աշխատակիցների որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտի ղեկավարի պաշտոնը:

«ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարությունների խորհրդի որոշմամբ Օվչինիկովի թեկնածությունը միաձայն հաստատվել է ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցագործության եւ վտանգավոր այլ հանցագործությունների դեմ պայքարի բյուրոյի ղեկավարի պաշտոնում»,-օգոստոսի 27-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնը: