Սիրիայի անվտանգության ուժերն օգոստոսի 27-ի առավոտյան Դամասկոսի կենտրոնում կրակ են բացել ցուցարարների վրա, որոնք շաբաթօրյա աղոթքից հետո դուրս են եկել փողոց: «Ալ Ջազիրայի» փոխանցմամբ, ութ մարդ վիրավորվել է:
Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ինչպես նաեւ հրազեն: Ոստիկանների ուղղությամբ էլ նետվել են քարեր եւ շշեր, հեռուստաընկերությանը պատմել է ականատեսներից մեկը:
Նախօրեին ուրբաթօրյա աղոթքից հետո հակակառավարական ցույցերի երկու մասնակից էր սպանվել:
Զանգվածային բողոքի ակցիաները Սիրիայում սկսվել են այս տարվա մարտից: Ընդդիմությունը պահանջում է Բաշար ալ Ասադի հրաժարականը եւ քաղաքական բարեփոխումներ:




























