«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հայտնել է Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի պաշտոնի երեք թեկնածուների անունները: Ցուցակը ներկայացվել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:
Թեկնածուներն են` Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի պաշտոնակատար Գեորգի Պոլտավչենկոն, Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Միխայիլ Օսեւսկին եւ քաղաքի օրենսդիր մարմնի ղեկավար Վադիմ Տյուլպանովը, հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 22-ին Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն հրաժարականի դիմում էր ներկայացրել: Մատվիենկոն, ինչպես ակնկալվում է, ընտրվելու է Դաշնային խորհրդի խոսնակ: Այդ պաշտոնը նրան խոստացել է Դմիտրի Մեդվեդեւը:




























