Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը: Այդ մասին հայտնել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Բաթալ Տաբագուան:
Անկվաբը հավաքել է քվեների 54.86 տոկոսը, եւ ընտրությունների երկրորդ փուլի կարիք չկա:
Երկրորդ տեղում է վարչապետ Սերգեյ Շամբան (21,04 տոկոս), իսկ երրորդ տեղում` ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան (մոտ 19 տոկոս):
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.92 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























