Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ալեքսանդր Անկվաբին նախագահական ընտրություններում «համոզիչ հաղթանակ» տանելու առթիվ, օգոստոսի 27-ին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Անկվաբը հաղթանակ է տարել` հավաքելով քվեների 54.86 տոկոսը:
Երկրորդ տեղում է վարչապետ Սերգեյ Շամբան (21,04 տոկոս), իսկ երրորդ տեղում` ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան (մոտ 19 տոկոս):
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.92 տոկոսը:




























