Օգոստոի 26-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ալեքսանդր Անկվաբը ասուլիս է տվել:

Նա հայտարարել է, որ որ Ռուսաստանն ու Աբխազիան հավատարիմ դաշնակիցներ են մնում եւ խորացնելու են երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում:

«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները եւ մտադիր ենք զարգացնել դրանք»,- ասել է Անկվաբը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ «պայքարը լարված է եղել. առկա էին որոշ անհարթություններ»:

Անկվաբը հայտնել է, որ իրեն արդեն շնորհավորել են մրցակիցների շտաբները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Անկվաբը հաղթանակ է տարել` հավաքելով քվեների 54.86 տոկոսը: