Աբխազիայում ապագայում նախագահականի փոխարեն կարող է հաստատվել խորհրդարանական կառավարման ձեւը, սակայն առայժմ շուտ է այդ մասին խոսել։
Օգոստոսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է Ախազիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ կառավարման ձեւը երկրում փոխվի։
Նա նաեւ հայտարարել է, որ մտադիր է իր թիմ հայրենիքին ծառայելու հրավիրել «տաղանդավոր պրոֆեսիոնալների»՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից։
Նշենք, որ Անկվաբը օգոստոսի 26-ին կայացած ընտրություններին հավաքել էր ընտրողների 54,86 տոկոս ձայները։




























