ՀՅԴ Շիրակի մարզային կառույցը շարունակում է գյումրեցիներին զարմացնել իր աննախադեպ ակտիվ գործելաոճով: Արդեն մեկ շաբաթից ավելի Գյումրիում ՀՅԴ-ն իրականացնում է «Քվեն ուժ է նախաձեռնությունը»:
«Այս ծրագրի շրջանակներում շուրջ 1000 քաղաքացի կուսակցության հետ պայամանագիր է կապել ու հայտնել իր համաձայնությունը, որ չի ուզում ապրել այսպիսի Հայաստանում ու տեր է կանգնելու իր քվեին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Շիրակի կառույցի պատասխանատու Արամ Հակոբյանը:
Բացի այդ ՀՅԴ-ն սկսում է հանրահավաքների շարք ՀՀ-ն տարբեր մարզերում ու հասարակության հետ անմիջական շփումները կուսակցականները մտադիր են սկսել Գյումրիից:
Իսկ թե ինչու ՀՅԴ Շիրակի մարզի պատասխանատու Արամ Հակոբյանը ասել է. «Ամենաաղքատ մարզը Շիրակի մարզն է հանրապետությունում, դրա համար դաշնակցականները նախ որոշել են հանրահավաք կազմակերպել Գյումրիում: Այն կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը 18-ին, Գյումրու Թատերական հրապարակում: Արդեն իրազեկել ենք Գյումրու քաղաքապետարանին ու սպասում ենք հանարահավաքի արտոնմանը»:




























