Երգչուհի Քեթի Փերրին ստացել է ամերիկյան երաժշտական MTV հեռուստալիքի Video Music Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը: Նրա Fireworks տեսահոլովակը ճանաչվել է լավագույնը: «Ես զգում եմ, որ ես շատ ճիշտ բան եմ անում, երգելով այս երգը»,- ասել է Քեթին:
Այս մրցանակի համար պայքարում էին նաեւ բրիտանացի երգչուհի Ադելը` Rolling in the Deep տեսահոլովակով, Beastie Boys խումբը` Make Some Noise տեսահոլովակով, Բրունո Մարսը` Grenade տեսահոլովակով եւ Yonkers տեսահոլովակի ստեղծող Թայլերը:
Բացի այդ, «Լավագույն տեսաուղերձ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լեդի Գագայի Born This Way-ը, «Լավագույհն փոփ տեսահոլովակ» անվանակարգում` Բրիթնի Սփիրսի Till The World Ends-ը, «Լավագույն ռոք տեսահոլովակ» անվանակարգում` Foo Fighters-ի Walk-ը, «Լավագույն համագործակցությունում»` Քեթի Փերրի եւ Քենյա Ուեսթի E.T. տեսահոլովակը, «Լավագույն արական տեսահոլովակ» անվանակարգում`Ջասթին Բիբերի U Smile-ը, «Տարվա բացահայտում» անվանակարգում Tyler-ն էր, «Լավագույն իգական տեսահոլովակ» անվանակարգում` Լեդի Գագայի Born This Way-ը:




























