ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իա Սավինայի հրաժեշտի արարողությունը կկայանա օգոստոսի 31-ին, Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում: Այդ մասին հայտնել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովը:
Դերասանուհին մահացել էր ծանր հիվանդությունից 75 տարեկան հասակում:
Իա Սավինան հռչակ ձեռք բերեց «Շնիկով տիկինը», «Ծառայում էին երկու ընկեր», «Բաց գիրք», «Գարաժ», «Հիշեք ինձ այսպիսին» եւ այլ ֆիլմեր:
Որոշ ժամանակ առաջ բժիշկները նրա մոտ ծանր հիվանդություն` մելանոմա էին հայտնաբերել:




























