«Կարող եմ ասել, որ արտահանման համար Հայաստանի էներգետիկ հնարավորությունները շատ մեծ են, եւ քանի որ արդեն հաջորդ տարի կսկսվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շահագործումը եւ կվերագործարկվի Երեւանի ջերմաէլեկտրակայանը, ապա դրանք, ըստ էության, էներգիայի հսկայական աղբյուր կարող են դառնալ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Նորավանք» հետազոտական կենտրոնի փորձագետ Սեւակ Սարուխանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքա՞ն էլեկտրաէներգիա կարող է մատակարարել Հայաստանը Թուրքիային, եւ որքա՞ն են, առհասարակ, մեր հզորությունները։

Նշելով, որ այս առումով Թուրքիան մեր հիմնական եւ ամենամոտ շուկան է, փորձագետը հավելեց, որ էներգետիկ պաշարների կարիք ունի այդ երկրի հատկապես արեւելյան հատվածը։ Նա հույս հայտնեց, որ Հայաստանն այդ գործում մեծ հաջողություններ կունենա եւ առանց դժվարությունների կարող է էլկետրաէներգիա արտահանել դեպի Թուրքիա։