Բջջային հեռախոսների մատակարարման ծավալով երկրորդ արտադրող  Samsung ընկերությունը ծրագրում է բաց թողնել շտապ հաղորդագրությունների փոխանակման սեփական ծառայությունը` ChatON-ը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ ChatON-ը հնարավորություն կտա շփվել իրական ժամանակի ռեժիմով, տեքստային հաղորդագրությունների միջոցով, ինչպես նաեւ նկարներ, վիդեոհոլովակներ, ձեռագիր հաղորդագրություններ փոխանակել եւ շփվել ծառայությունից օգտվողների խմբի ներսում:

Ծառայության գլխավոր առաձնահատկությունն այն է, որ այն կաշխատի ոչ միայն Samsung Bada եւ Android ծածկույթներում, այլ նաեւ  iOS եւ BlackBerry OS սովորական բջջային հեռախոսներում: Ծառայությունից օգտվել հնարավոր է փաստացի ցանկացած սարքից, քանի ուր ընկերությունը հայտնել է, որ ծառայությունը կախված է լինելու ծածկույթի տեսակից, հաղորդում է CNews-ը:

Բացի այդ, ChatON-ից հնարավոր կլինի օգտվել նաեւ անձնական համակարգչից` web-հաճախորդի շնորհիվ: Ծառայությունից օգտվելու հնարավորություն կարելի է ստանալ ChatOn.com հղումով` դոմեն, որը Samsung վերջերս ձեռք է բերել 17 հազար դոլարով: