Եգիպտոսի երիտասարդ հեղափոխականները պատրաստվում են 1 մլն մարդու մասնակցությամբ հանրահավաք կազմակերպել։ Միջոցառման կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են Facebook սոցիալական ցանցի միջոցով։ Պորտալում կոչեր են հնչել հավաքվել Կահիրեի կենտրոնական հրապարակում։
Ինչպես հայտնում է KP.ru-ն, ակցիան նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 9-ին եւ կկոչվի «Կուրսի շտկման ուրբաթ»։
Եգիպտոսի հեղափոխական երիտասարդության միավորումը, որը հենց միջոցառման կազմակերպիչն է, 7 պահանջից բաղկացած ցուցակ է առաջ քաշել՝ իշխանոթյունը քաղաքական ղեկավարությանը հանձնելու պարզ եւ հստակ ժամանակային գրաֆիկի մշակում, Եգիպտոսի զինվորական տրիբունալում քաղաքացիական անձանց նկատմամբ բոլոր գործերի դադարեցում, գործադուլների կազմակերպման համար քրեական հետապնդման վերացում, փոփոխություններ եւ լրացումներ ընտրությունների մասին օրենքում, աշխատավարձերի շրջանակների ճշգրտում, անվտանգության վիճակի լավացում, քրեական սպառնալիքի ավելացման մասնակիցների պատժում, հայտնում է Egynews-ը։




























