«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 29-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 368 դրամ: Նշենք, որ նախորդ երկու նստաշրջաններում բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել:
Բորսայում այսօր վաճառվել է 2.1 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի նկատելի փոփոխություն տեղի չի ունեցել: Փոխանակման կետերը դոլարը գնում են 366 կամ 367 դրամով, վաճառում 369-70 դրամով:




























