Վրաստանում դատավճիռ է կայացվել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, իսկ այժմ «Միասնական Վրաստան» դեմոկրատական շարժման ղեկավար Նինո Բուրջանաձեի պահակախմբի եւս երկու վարորդների նկատմամբ:

Թբիլիսիի քաղաքային դատարանը Շաքրիա Զուրաշվիլին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, իսկ Իվան Չիգվինաձեն 4 տարվա ազատազրկման եւ 5 տարվա պայմանական ձերբակալության: Գլխավոր դատախազությունը նրանց մեղադրել է ծառայողական պարտականությունների իրականացման ժամանակ քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու եւ իրավապահ մարմիններին դիմադրություն ցույց տալու մեջ Թբիլիսիի կենտրոնում, մայիսի 26-ին չարտոնագրված միջոցառում անցկացնելու ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները Թբիլիսիում տեղի էին ունեցել մայիսի 21-ից 26-ը։ Հանրահավաքների կազմակերպիչները իշխանափոխություն էին պահանջում եւ հեղափոխության կոչ անում: