Վրաստանի եւ Լիտվայի քաղաքացիները թալանել են Ֆրանսիայի Բլարենգեմ քաղաքի ոստիկանության պետի տունը, գրում է վրացական Tribuna.ge գործակալությունը:
Ֆրանսիայի լրատվամիջոցների փոխանցմամբ, ոստիկանությունը նրանց ձերբակալել է ոստիկանապետի տնից դուրս գալու ժամանակ:
Վրաստանի քաղաքացի Վասիլ Քոչաձեի մոտ ոստիկանությունը հայտնաբերել է դուռը բացելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ: Ձերբակալվածները իրենց մեղքը չեն ընդունել, ասելով, որ դուռը բաց է եղել եւ ներս են մտել պարզապես ջուր խմելու համար:
Վրաստանի քաղաքացին նման գողությունների համար արդեն 11-րդ անգամ է ձերբակալվում: Նա արժանացել է ընդամենը մեկ տարվա ազատազրկման:



























