«Թուֆենկյան Թրանս Կովկազուս» ընկերությունը 2010 թ. ընթացքում «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով, մեկ տարի ժամկետով ՀՀ տարածք է ներմուծել գորգեր` 5.6 տոննա քաշով:

Համաձայն կնքված պայմանագրերի` գորգերը պետք է մեկ տարվա ընթացքում վերմշակվեին ու արտահանվեին,  սակայն անբարենպաստ եղանակների պատճառով վերամշակման գործընթացը դանդաղել է (գորգերի լվացքի երկրորդ փուլը տեղի չի ունեցել): 

Ընկերությանը օգնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանը առաջարկ է ներկայացրել 1 տարով երկարաձգել ժամանակավոր ներմուծման ռեժիմը (մինչեւ 2012 թ. ապրիլի 8-ը):

Այս հարցը ներառվել է կառավարության սեպտեմբերի 1-ի նիստի օրակարգում: