S&P 500 վարկանիշը նվազել է 1982թ. ռեցեսիայի մակարդակին: Ինչպես հայտնում է Businessweek-ը, վերջին հինգ շաբաթների ընթացքում վարկանիշն իջել է 13 տոկոսով, իսկ ինդեքսը կազմող ձեռնարկությունների գործակիցը կազմում է 12,9 տոկոս:

Բաժնետոմսերի նվազեցման վրա խաղացող բորսայական մակլերների` «արջերի» կարծիքով, եթե Ռեյգանի ժամանակ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Փոլ Ֆոլքները բարձրացրել էր վերաֆինանսավորման դրույքաչափը մինչեւ 20 տոկոս գնաճի դեմ պայքարում, այժմ այն գտնվում է զրոյական մակարդակի վրա, եւ տնտեսությունը խթանելու շանսեր գրեթե չկան:

Բաժնետոմսերի բարձրացման վրա խաղացողների` «ցուլերի» կարծիքով ցածր եկամտաբերության պատճառը կայանում է արժեթղթերի քաոտիկ վաճառքի մեջ:

Նշենք, որ հուլիսի 22-ից ԱՄՆ ֆոնդային բորսաները կորցրել են բաժնետոմսերի նվազման վրա ընդհանուր առմամբ 2,3 տրիլիոն դոլար: