Բեյոնսեի հղիության մասին նորությունը, որի մասին երգչուհին հայտնել էր օգոստոսի 28-ին MTV Video Music Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ, Twitter-ում մեկ վայրկյանում ստացվող հաղորդագրությունների թվով բացարձակ ռեկորդ է սահմանել, հայտնում է Agence France-Presse-ը։
Twitter-ում այդ նորությունը պարունակող վայրկյանում 8868 հաղորդագրություն է ստացվել, ասված է @TwitterGlobalPR ընկերության մամուլի հաղորդագրությունում։
Twitter-ի օգտագործողներին ամենաշատը հետաքրքրող նորություների շաքում է նաեւ օգոտսոսի 23-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած երկրաշարժը՝ 5500 հաղորդագրություն վայրկյանում։
Հիշեցնենք, որ 29-ամյա Բեյոնսեն մրցանակաբաշխության ավարտին հանրությանը ցույց էր տվել իր կլորացած որովայնը։
Նա հայտնել էր, որ ինքն ու իր 41-ամյա ամուսինը՝ Jay-Z-ն առաջնեկի են սպասում։ Ինչպես նշում է Gather.com-ը, նրանք հույս ունեն, որ տղա են ունենալու։
Նշենք, որ Բեյոնսեն հայտնվել է Forbes ամսագրի ամենաազդեցիկ կանանց ցուցակում։ Նույն ամսագրի տվյալներով, ամուսնական այս զույգը ամենահարուստ զույգերի շարքում է։




























