Խոսակցությունները, թե Լերա Կուդրյավցեւայի երեխայի կորուստը ողբերգություն չէր, այլ ցինիկ PR, այնքան է վրդովվեցրել երգիչ Սերգեյ Լազարեւին, որ վերջինս որոշել է պատմել, թե ինչն է իրականում իրեն կապում հեռուստահաղորդավարուհու հետ, գրում է «Էքսպրես գազետան»:

Լազարեւը պնդում է, թե հետաքրքրված է Կուդրյավցեւայով ոչ որպես ապագա կնոջով: Երգիչն ընդամենը ցանկանում է ապագա ժառանգների համար արժանի մայր գտնել:

«Ճիշտն ասած, «Լազարեւ-Կուդրյավցեւա» թեման բոլորին զզվեցրել է, այդ թվում նաեւ մեզ»,- ասել է Սերգեյը:

«Ես չեմ թաքցնում, որ ես ու Լերան միասին չենք ապրում: Օրինակ «Նովայա վոլնայում» մենք առանձին համարներում էինք ապրում: Մոսկվայում նույնպես մի բնակարանում չենք ապրում: Մենք մտերիմ բարեկամներ ենք: Գիտեք, Լերան կարող է եւ իմ կինը չլինել, բայց ես շատ եմ ուզում, որ նա դառնա իմ երեխաների մայրը»,- ասել է Լազարեւը: