Թայվանի ղեկավար Ցայ Ինվենն ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպմանը կոչ է արել ընդլայնել կապերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ կղզու իշխանությունները ձգտում են ամրապնդել փոխգործակցությունը ԱՄՆ-ի եւ այլ ժողովրդավարական գործընկերների հետ։ Նա Թայվանին եւ ԱՄՆ-ին անվանել է կարեւոր տնտեսական եւ անվտանգության գործընկերներ եւ շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի անդամներին իրենց ջանքերի եւ օրենսդրական նախաձեռնությունների համար, որոնք օգնում են ուժեղացնել կղզու պաշտպանունակությունը:   

Ինչպես նշել է քաղաքական գործիչը, կողմերը ակնկալում են նաեւ համաձայնագիր ստորագրել կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ, ինչը նույնպես նպաստում է ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը։