Թերթը գրույմ է, որ Ոստիկանության քննչական վարչությունը Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանին, Սարգիս Գեւորգյանին եւ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին երեկ տեղեկացրել է, որ նրանց մասով գործի նախաքննությունը ավարտվել է: «Եթե վերահսկող դատախազը գործը հաստատի, ապա առաջիկայում կուղարկվի դատարան` ըստ էության քննվելու:

Օգոստոսի 9-ին Կոնգրեսի յոթ ակտիվիստների դեմ ոստիկանների կազմակերպած հարձակումներից հետո հարուցված քրգործով Տիգրան Աառաքելյանին եւ Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու ու խուլիգանության մեղադրանքով: Սարգիս Գեւորգյանին առաջադրված է միայն խուլիգանության մեղադրանք:

Արեգ Գեւորգյանի, Վահագն Գուրգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Սահակ Մուրադյանի մասով քրեական գործի նախաքննությունը ֆորմալ առումով շարունակվում է: Բացառված չէ սակայն, որ նրանց մեղադրանքը կառճվի: Իսկ Տ. Առաքելյանի կալանավորման որոշումը նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը օգոստոսի 19-ին բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարանում», -գրում է «Հայկական ժամանակը»: