Խորհրդային Միության փլուզումից հետո այսպես կոչված հավաքական Արեւմուտքը՝ իր հաղթանակից արբած, կորցրեց վերահսկողությունը, չկարողացավ գլուխ հանել համաշխարհային կարգավորիչի գործառույթից։  Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։    

Նրա խոսքով՝ այդ  ամենի համար վճարում է ամբողջ աշխարհը։

Լուկաշենկոն նշել է, որ այլ երկրներում հեղաշրջումներ կազմակերպելու Արեւմուտքի պրակտիկան եւ պատժամիջոցները պարունակում են երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկեր։

Նա հավելել է, որ պատասխանը պետք է լինի միանշանակ․ դա անընդունելի է եւ երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու վտանգ է պարունակում։