ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում սխալմամբ ասել է, որ իր որդին մահացել է Իրաքում։
«Պարզապես պատկերացրեք։ Ես սա ասում եմ անկեղծորեն։ Ես սա ասում եմ որպես մի մարդու հայր, որը զրկվել է կյանքից Իրաքում։ Պատկերացրեք, թե ինչ քաջություն, խիզախություն եւ իրական զոհաբերություն են նրանք արել»,-ասել է Բայդենը։
Բոն՝ Բայդենի ավագ որդին, ծառայել է Իրաքում 2008-2009 թվականներին։ 2015 թվականին նա մահացել է 46 տարեկան հասակում՝ ուղեղի քաղցկեղից՝ հոսպիտալացվելուց հետո: Ջո Բայդենը խոստովանել է, որ իր որդու ուռուցքաբանության պատճառը կարող է լինել թունավոր նյութերի ազդեցությունը, որոնք արտանետվում են ԱՄՆ ռազմակայաններում, այդ թվում՝ Իրաքում։





























