Եմենի պաշտպանության նախարար, գեներալ Մոհամեդ Նասեր Ահմեդի (Mohammed Nasser Ahmed) ավտոշարասյան ընթացքի ժամանակ ական է պայթեցվել: Նրա պահակախմբի երկու անդամ զոհվել է, նախարարը չի տուժել, հաղորդում է Associated Press-ը:
Հարձակումը տեղի է ունեցել Վադի դուֆաս շրջանում, երբ Ահմեդը այցելել է Աբյանի հարավային նահանգը, որտեղ զինված ուժերի զինվորների եւ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության զինյալների միջեւ բախումներ են տեղի ունենում:
Անվտանգության ծառայությունը պայթյունը չի անվանել մահափորձ նախարարի դեմ:


























