Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում 8-10 տեղ կունենա։ Օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Նա ՀԱԿ-ի հնարավորությունները գնահատեց ըստ այն  հանգամանքի, թե կառույցը իր ցուցակում ի՞նչ անձերի կներկայացնի։ «Եթե իրենցից հարցնեք, կասեն՝ մեր կողմից 132 հոգի անցնելու է»,- կես կատակ-կես լուրջ ասաց Սահակյանը։ 

Հարցին, թե ինչպիսի՞ քաղաքական աշուն է ինքն ակնկալում, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց, որ իր կարծիքով, աշունը ակտիվ եւ կայուն կլինի։

«Վիճակն ավելի որոշակի կդառնա, երբ երեւան քաղաքական դաշտի բոլոր դերակատարները»,- նկատեց Գալուստ Սահակյանը:Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2012 թվականի մայիսին։