Վրացական իշխանությունները սահմանել են առավելագույն այն զիջումները, որ կարող են անել Աբխազիային։
Լայն ինքնավարություն, փոխնախագահի պաշտոնի սահմանում, Աբխազիային վերաբերող հարցերին վետո դնելու իրավունք, մանդատներ Վրաստանի խորհրդարանում. սրանք են Թբիլիսիի «ունիվերսալ առաջարկությունները» Աբխազիային։
«Ուղղակի անհնար է պատկերացնել՝ սրանից ավել ի՞նչ կարել է առաջարկել»,- ասել է խորհրդարանի՝ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Շոթա Մալաշխիան։
Նրա խոսքով, աբխազները պետք է այս մասին «լավ մտածեն», քանի որ ձուլման գործընթացից խուսափել կարող են միայն այն դեպքում, եթե քիչ «զիջեն ռուսներին»։ «Աբխազների՝ ձուլումից խուսափելու միակ ճանապարհն անցնում է վրացական պետությունով»,- հայտարարել է Շոթա Մալաշխիան։



























