Մոսկվայի քաղաքային դատարանը օգոսոտոսի 31-ին օրինական է ճանաչել խառը մենամարտերի չեմպիոն Ռասուլ Միրզաեւի ձերբակալությունը, ով մեղադրվում էր 19-ամյա ուսանող Իվան Աղաֆոնովի սպանության մեջ:
Այդպիսով դատարանը մերժել է Միրզաեւի պաշտպանող կողմի վճռաբեկ գանգատը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Իրավապահ մարմինների տվյալներով, կոնֆլիկտի ընթացքում` օգոստոսի 13-ին, Մոսկվայի կենտրոնում` «Գարաժ» գիշերային ակումբի մոտակայքում, Միրզաեւը հարվածել է 19-ամյա Իվան Աղաֆոնովին, ով դրանից հետո հոսպիտալացվել է եւ մի քանի օր անց գիտակցության չգալով մահացել: Միրզաեւը ինքն է խոստովանել իր մեղքը:



























